Օգտագործման պայմաններ

Վերջին թարմացում՝ 26.12.2025թ․

Ընդհանուր դրույթներ

Սույն Օգտագործման պայմանները կարգավորում են Ձեր և մեր կազմակերպության միջև հարաբերությունները մեր ծառայություններից օգտվելիս։ Մեր ծառայություններից օգտվելով՝ Դուք ընդունում և համաձայնվում եք սույն պայմաններին։

Մեր ծառայությունները

  • Լենդինգ էջերի մշակում - բիզնեսի համար նախատեսված վեբ էջերի ստեղծում և դիզայն
  • Տեխնիկական աջակցություն - պատրաստի պրոեկտների սպասարկում և շտկումներ

Յուրաքանչյուր պրոեկտ իրականացվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները և պահանջները։

Պատվերների ընդունում և իրականացում

  • Պատվերի ընդունում՝ Պրոեկտի աշխատանքները սկսվում են հաճախորդի հետ պայմանավորվածության և պայմանագրի ստորագրումից հետո։
  • Իրականացման ժամկետներ՝ Յուրաքանչյուր պրոեկտի ավարտման ժամկետները սահմանվում են անհատական՝ կախված ծավալից և բարդությունից։ Մենք պարտավորվում ենք պահպանել պայմանագրով սահմանված ժամկետները։
  • Հաճախորդի պարտականություններ՝ Պրոեկտի հաջող իրականացման համար հաճախորդը պարտավոր է ժամանակին տրամադրել անհրաժեշտ նյութերը, տեղեկատվությունը և հաստատումները։

Վճարման կարգ

  • Կանխավճար՝ Պրոեկտի աշխատանքների սկսելու համար պահանջվում է կանխավճար, որի չափը սահմանվում է ընտրված ծառայության փաթեթով և նշվում է պայմանագրում։
  • Վերջնական վճարում՝ Պրոեկտի մնացած գումարը վճարվում է աշխատանքների ավարտից և հաճախորդի հաստատումից հետո։
  • Վճարման եղանակներ՝ Վճարումները կատարվում են բանկային փոխանցումով կամ այլ փոխադարձ համաձայնեցված եղանակով։

Տեխնիկական աջակցություն և շտկումներ

  • Անվճար շտկումներ - մինչև 3 ամիս ժամկետով (կախված ընտրված փաթեթից)
  • Անվճար շտկումները ներառում են տեխնիկական սխալների, խափանումների և մանր ճշգրտումների վերացում
  • Նոր գործառույթների ավելացումը կամ էական փոփոխությունները համարվում են լրացուցիչ աշխատանք և ենթակա են առանձին պայմանավորվածության

Hosting և դոմեյն

  • Hosting տրամադրում՝ Եթե հաճախորդն արդեն ունի hosting, աշխատանքները կատարվում են տրամադրված հարթակում։ Այլ դեպքում մենք կարող ենք առաջարկել hosting լուծումներ։
  • Դոմեյն՝ Դոմեյնի գրանցումը և կառավարումը կարող է իրականացվել ինչպես հաճախորդի, այնպես էլ մեր կողմից՝ կախված պայմանավորվածությունից։

Հեղինակային իրավունք և սեփականություն

  • Հեղինակային իրավունք՝ Պրոեկտի դիզայնի, կոդի և բովանդակության հեղինակային իրավունքը պատկանում է մեր կազմակերպությանը։
  • Օգտագործման իրավունք՝ Պրոեկտի լրիվ վճարումից հետո հաճախորդը ստանում է անժամկետ իրավունք օգտագործելու ստեղծված արտադրանքը իր բիզնեսի նպատակներով։
  • Սահմանափակումներ՝ Հաճախորդը չունի իրավունք՝ վաճառել, փոխանցել կամ տրամադրել երրորդ անձանց ստեղծված նյութերը առանց մեր գրավոր թույլտվության, ներկայացնել ստեղծված արտադրանքը որպես սեփական մշակում, օգտագործել մեր կոդը կամ դիզայնը այլ պրոեկտների համար։
  • Պորտֆոլիո՝ Մենք իրավունք ունենք օգտագործել իրականացված պրոեկտները մեր պորտֆոլիոյում և մարքեթինգային նյութերում։

Պատասխանատվության սահմանափակում

  • Հաճախորդի կողմից տրամադրված սխալ կամ անթույլատրելի բովանդակության համար
  • Երրորդ անձանց ծառայություններից (hosting, դոմեյն) բխող խնդիրների համար
  • Հաճախորդի կողմից վեբկայքում կատարված անթույլատրելի փոփոխությունների հետևանքների համար

Գաղտնիություն

Մենք պարտավորվում ենք չբացահայտել հաճախորդի բիզնես տեղեկատվությունը և պրոեկտի մանրամասները երրորդ անձանց՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

Պայմանագրի դադարեցում

  • Հաճախորդի կողմից՝ Հաճախորդը կարող է դադարեցնել պայմանագիրը ցանկացած պահի, սակայն արդեն կատարված աշխատանքների դիմաց կանխավճարը վերադարձման ենթակա չէ։
  • Մեր կողմից՝ Մենք իրավունք ունենք դադարեցնել համագործակցությունը, եթե՝ հաճախորդը չի կատարում վճարային պարտավորությունները, տրամադրում է անօրինական կամ անթույլատրելի բովանդակություն կամ խախտում է սույն պայմանները։

Արգելված բովանդակություն

  • Անօրինական գործունեության հետ
  • Հեղինակային կամ այլ իրավունքների խախտման հետ
  • Վիրավորական, ատելություն քարոզող կամ խտրականական բովանդակության հետ

Վեճերի լուծում

Ծագած վեճերը լուծվում են բանակցությունների ճանապարհով։ Եթե համաձայնության հասնել չի հաջողվում, վեճը լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կապ

Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում կապվեք մեզ հետ մեր կոնտակտային տվյալներով։

axion.digital.agency@gmail.com

Կապվեք մեզ հետ