Գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացում՝ 26.12.2025թ․
Ընդհանուր դրույթներ
Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է մեր կազմակերպության կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և պաշտպանության սկզբունքները։ Մենք պարտավորվում ենք ապահովել Ձեր տեղեկատվության լիակատար գաղտնիությունն ու անվտանգությունը։
Ի՞նչ տեղեկություններ ենք հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել հետևյալ տեսակի տեղեկություններ.
- Կոնտակտային տվյալներ՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար
- Բիզնես տեղեկատվություն՝ Ձեր ընկերության անվանումը, գործունեության ոլորտը, վեբկայքի հասցեն և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են լենդինգ էջերի մշակման համար
- Նամակագրություն՝ մեզ հետ փոխանակած հաղորդագրությունները, հարցումները և այլ գրավոր կապը
- Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի տեսակ, այցելած էջերը և վեբկայքի օգտագործման այլ տվյալներ
Ինչպե՞ս ենք օգտագործում Ձեր տեղեկությունները
Հավաքագրված տվյալները մենք օգտագործում ենք հետևյալ նպատակներով.
- Ծառայությունների մատուցում՝ լենդինգ էջերի մշակում, պրոեկտների իրականացում և Ձեր պահանջների բավարարում
- Հաղորդակցություն՝ Ձեզ հետ կապի պահպանում, նախագծերի ընթացքի մասին տեղեկացում և խորհրդատվության տրամադրում
- Մարքեթինգ և տեղեկատվություն՝ մեր նոր ծառայությունների, առաջարկների և նորությունների մասին ծանուցումների ուղարկում
- Ծառայությունների բարելավում՝ մեր առաջարկների որակի և արդյունավետության բարձրացում
Քուքիներ և տեխնոլոգիաներ
Մեր վեբկայքը օգտագործում է քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ։
Ի՞նչ են քուքիները
Քուքիները փոքր ֆայլեր են, որոնք պահվում են Ձեր սարքում։ Դրանք օգնում են կայքին ճանաչել ձեզ և ապահովել ավելի հարմարավետ փորձ։
Մենք օգտագործում ենք քուքիներ հետևյալ պատճառներով՝
- Վիճակագրություն հավաքելու և վեբկայքի օգտագործումը վերլուծելու համար
- Ձեր նախընտրությունները (օրինակ՝ լեզու) հիշելու համար
- Վեբկայքի արդյունավետությունը բարելավելու համար
Քուքիները կիրառվում են միայն ձեր փորձը բարելավելու և մեր ծառայությունները արդյունավետ դարձնելու նպատակով։ Դուք կարող եք կառավարել կամ անջատել քուքիները Ձեր բրաուզերի կարգավորումներից, սակայն սա կարող է ազդել վեբկայքի որոշ գործառույթների վրա։
Գաղտնիության երաշխիք
Ձեր տվյալները չեն փոխանցվում, չեն վաճառվում և որևէ ձևով չեն տրամադրվում երրորդ անձանց կամ կազմակերպություններին։ Ողջ տեղեկատվությունը մնում է բացառապես մեր կազմակերպության ներսում և հասանելի է միայն լիազորված աշխատակիցներին։
Կապ մեզ հետ
Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցերի դեպքում կամ Ձեր տվյալների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կապվեք մեզ հետ՝ օգտագործելով մեր կոնտակտային տվյալները։
Փոփոխություններ
Սույն գաղտնիության քաղաքականության Էական փոփոխությունների դեպքում մենք կծանուցենք Ձեզ էլեկտրոնային փոստի միջոցով։
axion.digital.agency@gmail.com
Կապվեք մեզ հետ