Վերադառնալ բլոգ
Ռազմավարություն
2026 թվականի փետրվարի 1
Ընթերցում՝ 5 րոպե

Լենդինգ էջ vs բազմաէջանի կայք․ ի՞նչ է պետք ձեր բիզնեսին 2026-ին

Axion CEO

Հեղինակ

Լենդինգ էջ vs բազմաէջանի կայք․ ի՞նչ է պետք ձեր բիզնեսին 2026-ին

Դիտարկենք իրավիճակ, երբ տեսնում եք գովազդ ինստագրամում, սեղմում եք, և... հայտնվում եք մի կայքում, որտեղ ամեն ինչ գոյություն ունի՝ մենյու, բլոգ հոդվածներ, «Մեր մասին» էջ, կոնտակտներ։ Ու դուք կորել եք։ Չգիտեք՝ ու՞ր գնալ, ինչ սեղմել։ Հինգ վայրկյանից փակում եք էջը։

Հիմա պատկերացրեք հակառակ տարբերակը։ Նույն գովազդը, բայց այս անգամ հայտնվում եք 1 պարզ էջում։ Մեկ խոստում, մեկ լուծում, մեկ կոճակ՝ «Ստանալ անվճար փորձնական տարբերակ»։ Ոչ մի շեղում։ Ոչ մի լրացուցիչ տեքստ։ Պարզապես դուք և որոշումը։

Սա է լենդինգ էջի և բազմաէջանի կայքի տարբերությունը գործնականում։

Կապվեք մեզ հետ՝ ձեր նպատակային լենդինգ էջի համար

Լենդինգ էջը՝ մարքեթինգի գործիք է․ հրացան

Մեկ թիրախ, մեկ կրակոց, մեկ արդյունք։ Երբ մեկը սեղմում է ձեր Facebook-ի գովազդին, Instagram Story-ն կամ Google Ads հղումը, նա գալիս է կոնկրետ նպատակով և հետագա գործողությունները պետք է ուղղված լինեն նրան, որ այցելուն հասնի նպատակին։

Լենդինգ էջի հատկանիշները պարզ են․

Եթե դուք․

  • Գործարկում եք նոր արտադրանք և ուզում եք արագ փորձարկել շուկան
  • Կազմակերպում եք վեբինար, իրադարձություն կամ արշավ՝ կոնկրետ ամսաթվով
  • Ունեք ստարտափ և ուզում եք զրոյական ծախսերով տեսնել՝ գործու՞մ է արդյոք գաղափարը

...ապա լենդինգ էջը ձեր գործիքն է։

Կապվեք մեզ հետ՝ ձեր նպատակային լենդինգ էջի համար

Իսկ եթե դուք․

  • Առաջարկում եք բազմաթիվ ծառայություններ կամ արտադրանքներ
  • Հրապարակում եք կանոնավոր բլոգ նյութեր կամ ուսուցողական բովանդակություն
  • Ունեք e-commerce բիզնես

...ապա բազմաէջանի կայքը ձեր առաջնահերթությունն է։

Կարելի է եզրակացնել, որ լենդինգ էջը և բազմաէջանի կայքը երկու տարբեր գործիքներ են երկու տարբեր խնդիրների համար։

Հարցը այլևս այն չէ՝ «Լենդի՞նգ թե կայք։» Հարցն այն է, թե «Ինչպե՞ս օգտագործել երկուսն էլ՝ իմ բիզնեսի հաջողության համար։»

Կապվեք մեզ հետ՝ ձեր նպատակային լենդինգ էջի համար

Կատեգորիա: Ռազմավարություն