Լենդինգ էջը՝ որպես ակտիվ․ ինչու՞ է սա ներդրում, ոչ թե ծախս
Axion CEO
Հեղինակ

Երբ Հայաստանում փոքր բիզնեսը սկսում է մտածել մարքեթինգի մասին, առաջին բանը, որ մտքին գալիս է՝ Instagram-ի կամ Facebook-ի գովազդներն են։ Իսկապես, մեր շուկայում սոցիալական ցանցերը դարձել են վաճառքի հիմնական ալիք։ Բայց եթե խորանանք թվերի մեջ, կտեսնենք անհանգստացնող պատկեր։
Պատկերացրեք․ դուք յուրաքանչյուր ամիս ծախսում եք 200-300 հազար դրամ սոց ցանցերում գովազդների վրա։ Մարդիկ սեղմում են, նայում, թվում են հետաքրքրված։ Ամեն ինչ լավ է թվում մինչև այն պահը, երբ գովազդը կանգ է առնում, վաճառքները դադարում են։ Հեռախոսը լռում է։
Սա է այն պահը, երբ շատ ձեռներեցներ հասկանում են՝ ծախսածը չի վերադարձել։ Ավելին, վաղը նորից պետք է վճարել, որ տեսանելի լինեն։ Շարունակական կախվածություն, որը նման է փակ շրջանի։
Իսկ ամենավատն այն է, որ MIT Sloan Management Review-ի հոդվածը բացատրում է՝ մարդիկ սովորում են անտեսել պտտվող գովազդները։ Գիտնականները անվանել են դա "banner blindness" էֆեկտ։ Որքան ավելի շատ եք ցույց տալիս նույն գովազդը, այնքան պակաս է դրա արդյունավետությունը։ Դուք վճարում եք ավելի շատ և ստանում ավելի քիչ։
Լենդինգ էջն աշխատում է այլ տրամաբանությամբ
Այստեղ խաղի կանոնները փոխվում են։ Լենդինգ էջը չի անհետանում, երբ դուք դադարեցնում եք գովազդները։ Այն շարունակում է աշխատել, հաճախորդներ բերել։
Կապվեք մեզ հետ՝ ձեր նպատակային լենդինգ էջի համար
Սոցցանցերում դուք տեսնում եք likes, comments, shares։ Լավ է։ Բայց դա չի պատասխանում հիմնական հարցին՝ ինչո՞ւ մարդը չգնեց կամ ինչո՞վ կարող եմ համոզել նրան գնել։
Լենդինգ էջը լի է վերլուծելու հնարավորություններով։ Դուք տեսնում եք, թե որտեղ մարդիկ սեղմեցին, որքան ժամանակ մնացին յուրաքանչյուր բաժնում, որտեղից հեռացան։ Սրանք ոչ թե պարզապես թվեր են, այլ պատասխաններ, թե ինչպես բարելավել ձեր առաջարկը։
Կարևոր է հասկանալ հետևյալը, որ խոսքը ճիշտ կառուցվածքի մասին է։
Սոցցանցերը հիանալի են ուշադրություն գրավելու համար, լենդինգ էջը այցելույին հաճախորդի վերածելու համար։ Երբ երկուսն էլ միասին են աշխատում՝ դուք ձեռք եք բերում ամբողջական համակարգ։ Instagram-ը գրավում է, լենդինգը՝ համոզում։
Փոքր բիզնեսի համար յուրաքանչյուր դրամը կարևոր է։ Հենց դրա համար պետք է մտածել երկարաժամկետ։
Հարցը պարզ է։ Ուզում եք յուրաքանչյուր ամիս վճարել, որ մարդիկ ձեզ միայն տեսնե՞ն, թե՞ ուզում եք ստեղծել համակարգ, որը շարունակում է աշխատել ձեզ համար երկար ժամանակ։