Վերադառնալ բլոգ
Խորհուրդներ
2026 թվականի հունվարի 20
Ընթերցում՝ 6 րոպե

4 հարց, որոնք պետք է տաք նախքան լենդինգ էջ պատվիրելը

Axion CEO

Հեղինակ

4 հարց, որոնք պետք է տաք նախքան լենդինգ էջ պատվիրելը

Լենդինգ էջ պատվիրելը հեշտ է։ Գումար վճարեցիք, սպասեցիք մի քանի օր, ստացաք գեղեցիկ էջ։

Գեղեցիկ դիզայն, արագ բեռնում, անիմացիաներ։ Ամեն ինչ կարող է լինել իր տեղում, բայց եթե չգիտեք՝ ու՞մ համար եք պատրաստում էջը, ի՞նչ նպատակ ունեք, և ինչպե՞ս պետք է չափեք արդյունքները՝ ձեր լենդինգը կդառնա ընդամենը թանկ էլեկտրոնային բրոշյուր։

1. Ո՞վ է ձեր իդեալական հաճախորդը

Ամենակարևոր հարցը, որին շատերը պատասխան չեն տալիս՝ ո՞վ է այն մարդը, որի համար դուք պատրաստում եք էջը։

Ոչ թե «բոլորը», ոչ թե «18-65 տարեկան բոլոր մարդիկ», այլ կոնկրետ մարդ՝ կոնկրետ խնդրով, կոնկրետ ակնկալիքներով։

Երբ փորձում եք բոլորին հաճո լինել՝ ոչ մեկին հաճո չեք դառնում։ Երբ փորձում եք տարբեր խմբերի տարբեր ցավերին միաժամանակ պատասխանել՝ ոչ մեկը չի հասկանում, որ էջը հենց իր համար է։

Nielsen Norman Group-ի հետազոտությունը ցույց է տվել՝ օգտատերը միջինում 10-20 վայրկյան է տալիս էջին՝ որոշելու, արժե՞ արդյոք մնալ։ Եթե վերնագրից ու առաջին պարբերությունից չի հասկանում «սա իմ խնդրի լուծումն է», փակում է էջը:

Այստեղից է սկսվում ամեն ինչ: Ո՞վ է այդ կոնկրետ մարդը, ի՞նչ խնդիր ունի և ի՞նչ պետք է տեսնի, որ ասի «այո՛, սա իմն է»:

2. Ի՞նչ գործողություն պետք է անի այցելուն ձեր էջում

Երբ մարդը բացում է ձեր լենդինգը և տեսնում՝ «Գնել հիմա», «Ներբեռնել անվճար ուղեցույց», «Պատվիրել զանգ», «Գրանցվել վեբինարի», «Ծանոթանալ պորտֆոլիոյին»՝ գիտե՞ք ինչ է անում: Ոչինչ: Փակում է էջը:

Որքան շատ տարբերակներ տաք, այնքան դժվար է որոշումը, և այնքան շատ է հավանականությունը, որ մարդը ընդհանրապես ոչինչ չի ընտրի:

Դուք պետք է որոշեք՝ ձեր լենդինգի նպատակն ինչ է: Հեռախոսահամա՞ր հավաքել, էլփո՞ստ ստանալ, անմիջական վաճա՞ռք կազմակերպել: Մեկը: Ամեն ինչ էջում պետք է տանի դեպի այդ մեկ գործողությունը:

Կապվեք մեզ հետ՝ ձեր նպատակային լենդինգ էջի համար

3. Ինչպե՞ս կհասկանաք, որ լենդինգը աշխատում է

Պատկերացրեք՝ պատրաստեցիք լենդինգ էջ, գովազդ գնեցիք, մարդիկ մտան էջ: Լավ, հետո՞: Ինչի՞ց կհասկանաք՝ լավ է, թե՞ վատ:

Շատերը նայում են միայն այցելությունների թվին, բայց եթե օրինակ այդ 500-ից 495-ը մտավ ու անմիջապես փակեց, ի՞նչ իմաստ ունի այցելուների քանակը:

Google Analytics-ով դուք կարող եք տեսնել՝

  • Քանի՞սն են լրացնում ձեր ֆորման (փոխակերպման տոկոս/conversion rate)
  • Քանի՞սն են անմիջապես հեռանում (bounce rate)
  • Որքա՞ն են ներքև թերթում էջը (scroll depth)
  • Որտե՞ղ են կասկածում կամ լքում էջը

4. Ի՞նչ նյութեր ունեք ձեռքի տակ

Լենդինգ էջը չի ստեղծվում դատարկ տեղից: Անհրաժեշտ են՝

Վիզուալներ - որակյալ լուսանկարներ ձեր արտադրանքից կամ գրաֆիկական նյութեր:

Տեքստեր - դուք պետք է իմանաք, թե ինչ է ձեր ասելիքը: Մասնագետը կարող է օգնել ձևակերպել, բայց նա չի կարող իմանալ ձեր բիզնեսը ձեզնից լավ: Պատրաստեք առնվազն ընդհանուր կետերը:

Ձեր հիմնական առաջարկն ի՞նչ է, ինչո՞վ եք տարբերվում մրցակիցներից, ի՞նչ արդյունք եք խոստանում, ինչպե՞ս է ընթանալու գործընթացը:

Որքան ամբողջական նյութեր տաք, այնքան ավելի արագ ու ճիշտ կստացվի վերջնական լենդինգը:

Պատասխանեք այս չորս հարցերին նախքան պատվիրելը, և դուք կստանաք ոչ թե պարզապես գեղեցիկ էջ, այլ գործիք, որը կբերի ձեզ հաճախորդներ:

Կապվեք մեզ հետ՝ ձեր նպատակային լենդինգ էջի համար

Կատեգորիա: Խորհուրդներ